Մեսիջներ Մոսկվայից. բացառել անհանգստության որևէ նշույլ
«Հայաստան կատարած պետական այցից քիչ անց երեկ սկսվեց Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդևի պաշտոնական այցը Բաքու:
Ուշագրավ է, որ այցի նախօրեին եղան 3 հիշարժան իրադարձություններ, որոնք կարելի է հստակ ձևակերպել որպես Մոսկվայի մեսիջներ` ուղղված Հայաստանին, այն է` բացառել անհանգստության որևէ նշույլ: Այս մասին գրում է «Առավոտը» եւ ավելացնում. «Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի առաջին տիկին Ս. Մեդվեդևան այցելեց մայրաքաղաքի թիվ 481 միջնակարգ դպրոց, որը անվանակոչվել է ԽՍՀՄ հերոս, ղարաբաղյան ծագում ունեցող մարշալ Հ. Բաղրամյանի անունով: Հենց հայազգի գեներալի անվան դպրոց այցելությունը ռուսական մամուլում ստացավ լայն արձագանք:
Նույն օրը, Բաքու կատարելիք այցի նախօրյակին, ԱԳ փոխնախարար Գ. Կարասինը հանդիպում ունեցավ ՀՀ դեսպան Օ. Եսայանի հետ: Ինչպես հաղորդեցին պաշտոնական աղբյուրները, հանդիպման ընթացքում քննարկվել է Դ. Մեդվեդևի` Երևան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև, ըստ իրազեկ աղբյուրների, Հայաստանի դեսպանին են ներկայացվել Բաքու կատարվելիք այցի մանրամասները: Նման հանդիպումը, եթե նույնիսկ հանդիսանում է դիվանագիտական պրակտիկա, առաջին անգամ է գաղտնազերծվում: Ակնհայտ է,որ սա արվել է Հայաստանի քաղաքական շրջանակներում ավելորդ շահարկումները բացառելու նպատակով:
Եվ վերջին` երրորդ և ամենակարևոր նորությունը Հայաստանի քաղաքական շրջանակների համար, սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ՌԴ 1-ին դասի պետական խորհրդական և Կրեմլում լուրջ ազդեցություն ունեցող գործիչ Ալեքսանդր Վոլոշինի այցն էր Երևան: Առողջ տրամաբանությունը կրկին կապում է այս այցը զուգահեռաբար Բաքվում ընթացող հանդիպումների հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա