«ՖԱՐՍ». Ադրբեջանցի ոստիկանները, հարձակվելով ցուցարարների վրա, ձերբակալել են 20 քաղաքացու
Այսօր առավոտյան Ադրբեջանում Իսրայելի դեսպանության առջև տեղի ունեցած ցույցի ընթացքում Բաքվի ոստիկանները, հարձակվելով ցուցարարների վրա, ձերբակալել են 20 քաղաքացու:
Այդ մասին հայտնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
«Ղոդսի օրը» Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահ Մոհսեն Սամադովը Բաքվում Իսրայելի դեսպանության առջև կազմակերպված ցույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանում Իսրայելի դեսպանությունը պետք է ընդդմիշտ փակվի»,-հայտնում է իրանական կայքը:
Նշենք, որ մուսուլմանները Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը նշում են որպես «Ղոդսի օր»` մուսուլմանների միասնության և Պաղեստինի պաշտպանության օր: