Ռազմական գործողությունները կխաթարեն Ադրբեջանի տնտեսական կայունությունը
«Հրապարակ»-ը ներկայացրել է հարցազրույց ԼՂՀ նախկին արտգործնախարար Նաիրա Մելքումյանի հետ: Անդրադառնալով Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությանը` Ն. Մելքումյանն ասել է. «Ես բազմիցս եմ նշել, որ Ադրբեջանը հնարավորության դեպքում վաղուց կհարձակվեր Ղարաբաղի վրա: Սակայն նրա ղեկավարությունը հստակ գիտակցում է, որ ցանկացած ռազմական գործողություն կխաթարի երկրի տնտեսական կայունությունը և բազմամիլիարդանոց էներգետիկ նախագծերը:
Նման արկածախնդրություն օտարերկրյա ներդրողների կողմից երբեք չի հանդուրժվի: Մյուս կողմից` անհասկանալի են նաև այն պնդումները, թե ԼՂՀ-ում պատերազմի վերսկսման դեպքում և նրա անբարենպաստ ընթացքի պարագայում Ռուսաստանը կմիջամտի:
Նախ, դա կարող է իրականացվել միայն ՀԱՊԿ որոշմամբ, իսկ որևէ ռազմական գործողությունների միջամտության պարագայում հստակ կանոնակարգված են, և ամեն ինչ չէ, որ կատարվում է Ռուսաստանի ցանկությամբ: Անկեղծ ասած, ես չեմ կարողանում ըմբռնել, թե ինչու որոշ հայ գործիչներ և հատկապես պաշտոնյաներ կամա թե ակամա ջուր են լցնում ադրբեջանական քարոզչության ջրաղացին: Չէ՞ որ ադրբեջանցիները տարիներով պնդում են, թե իբր մենք հաղթել ենք միմիայն Ռուսաստանի շնորհիվ: Իմ խորին համոզմամբ` սա վիրավորանք է մեր հազարավոր զոհված հերոսների հիշատակին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա