Հայաստանում հյուրախաղերով հանդես կգա Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը
«21-ի հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնն սկսում է իր 11-րդ աշնանային համերգաշարը և սեպտեմբերի 22-23-ին առաջին անգամ Հայաստանում հյուրախաղերով հանդես կգա Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը (Royal Philharmonic Orchestra):
Այս մասին ասուլիսում տեղեկացրեց փառատոնի նախագահ, գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը: Ըստ նրա, փառատոնն իր գործունեության ընթացքում մշտապես առաջնային է համարել հայկական գործոնի միջազգային ճանաչման ու ստեղծագործական համագործակցության խնդիրը, ուստի և սեպտեմբերի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվող համերգին Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, մենակատար` աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկի: Իսկ սեպտեմբերի 23-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվող երկրորդ համերգին` Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Գժեգոշ Նովակի ղեկավարությամբ ելույթ կունենան հանրաճանաչ մեր հայրենակիցները` օպերային մեներգիչներ Բարսեղ Թումանյանն ու Հասմիկ Պապյանը։
Փառատոնի նախագահի խոսքով, նման ծավալի և նշանակության փառատոները ողջ աշխարհում կրում են իրենց տեղանունները, ինչպես՝ Էդինբուրգի, Բեռլինի, Վերբիերի և այլն։ «Ուստի, «21-ի հեռանկարներ» փառատոնի նախանձախնդիր մասնակիցների, հովանավորների և կազմակերպիչների համատեղ որոշմամբ «Քսանմեկի հեռանկերները» փոխարինվում է «Երևանյան» բառով` «Երևանյան հեռանկարները»:
Նշենք, որ փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ
Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին