Քաղաքական 13:22 04/09/2010

Դիվերսիաների միջոցով Ալիեվը մեսի՞ջ է հղում Մեդվեդեվին

Արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի ռազմաշունչ հայտարարություններն ու առանձին կիսաքայլերը հիմնականում ուղղված են կամ ներքին սպառմանը, կամ էլ որոշակի մեսիջ են այս կամ այն գերտերությանը, վերջին շրջանում` հատկապես Ռուսաստանին: Սա ակնհայտ է նաև այլ պետությունների քաղաքագետների ու փորձագետների համար, որոնք մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե Ալիևի պահվածքն ընդամենը բլեֆ է և նրան մի կողմից ձեռնտու չէ ԼՂ հակամարտության կարգավորումը, ապա` առավել ևս ձեռնտու չէ պատերազմի վերսկսումը: Ընդ որում, վերջինս ձեռնտու չէ ոչ միայն այն տեսակետից, որ նա երաշխիքներ է տվել շատ մեծ նավթային ընկերություններին, որ պատերազմ չի լինելու, այլև այն պարզ պատճառով, որ սուլթանը համոզված է, թե պատերազմի դեպքում Ադրբեջանի վերջնական կործանումն անխուսափելի է: Սակայն հայտարարություններից զատ նրան անհրաժեշտ են նաև որոշակի քայլեր, որոնք նա փորձում է ի կատար ածել: Այլ հարց է, որ դրանք բոլորն էլ ձախողվում են և ձախողվելու են: Դա Ալիևին ամենևին չի հետաքրքրում: Նրա համար կարևորը աղմուկն է և ցուցքը` թե ինքը միայն խոսքեր չի շռայլում, առավել ևս, որ դրանցով որոշակի մեսիջներ է ուղարկում, օրինակ, Դմիտրի Մեդվեդևին: Հերթական կիսաքայլն Ալիևը նախաձեռնեց սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը:
Ինչպես արդեն տեղեկացվել է, ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արևելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների և ծավալված մերձամարտի արդյունքում ադրբեջանական գրոհայինները` ՊԲ մարտական հենակետում թողնելով 1 դիակ, հետ են շպրտվել: Ավելին, ճողոպրելու ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել են ականների վրա, կան վիրավորներ:

Իհարկե, հրադադարի խախտումներ ադրբեջանցիները թույլ են տալիս ամեն օր, սակայն նման դիվերսիոն գործողությունները, ինչպես ցույց է տալիս ալիևշչինայի քայլերի տրամաբանությունը (եթե, իհարկե, տրամաբանություն ընդհանրապես կա), պատահական չեն լինում, այլ շատ որոշակի օրերի և շատ որոշակի նպատակով` հիմնականում նույնիսկ վստահ, որ այդ փորձերը որևէ հաջողություն չեն ունենալու, իսկ զինվորներն ուղղակի զոհաբերվելու են միմիայն Ալիևի քաղաքական խաղերի համար: Ինչու հենց այս գիշեր: Նախ, ուշագրավ է, որ հենց այսօր Ադրբեջանում պաշտոնապես մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը:

Շատ փորձագետների կարծիքով, գիշերային դիվերսիոն փորձը ալիևշչինայի քարոզչական արշավի յուրօրինակ սկիզբ է: Սակայն միայն ներքին քարոզչական հարցերով թեման չի սահմանափակվում: Սուլթանն ըստ էության փորձում է «մեկ հարվածով երկու նապաստակ խփել». ի մասնավորի, գիշերային ադրբեջանական ավազակության հերթական դրսևորումը յուրահատուկ մեսիջ էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին, հակառակ դեպքում հազիվ թե Ալիևը նման քայլի գնար` Մեդվեդևի` Ադրբեջանում գտնվելու օրը:

Հասկանալի է, որ Ալիևին նյարդայնացնում էր ռուսական ռազմաբազաների` Հայաստանում ներկայության ժամկետի երկարաձգման փաստը, ինչով Ռուսաստանը լրացուցիչ երաշխիքներ էր տալիս Հայաստանին` անվտանգության տեսակետից: Ուղղակիորեն` բնականաբար, ոչ ԼՂՀ-ին, սակայն բոլորն էլ հասկանում են, որ Արցախ ասելով միշտ պետք է նկատի ունենալ նաև Հայաստանը, և հակառակը: Ավելին, Բաքվում Մեդվեդևն ըստ էության այնպիսի բաներ չասաց, որոնք լիովին կհանգստացնեին Ալիևին, ընդհակառակը` ՌԴ նախագահը մեկ անգամ ևս հավաստեց, որ Ռուսաստանի համար առաջնայինը խնդրի խաղաղ կարգավորումն է: Առավել ևս, որ շատ փորձագետների կարծիքով, Մեդվեդևի Բաքու կատարած այցը, ի տարբերություն հայաստանյան բավական հագեցած և արդյունավետ այցի, առանձնապես շոշափելի արդյունքներ չունեցավ և նախատեսված էլ չէր, քանի որ ընդամենը հավասարակշռություն պահպանելու նպատակ էր հետապնդում: Ընդ որում հակամեդվեդևյան այս դեմարշը նորություն չէ:

Հիշենք, որ դեռևս հունիսին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ առավել շահեկան վիճակում է Հայաստանն իր ամուր դիրքերով ու փաստարկներով, ինչպես նաև չարդարացան ալիևշչինայի հույսերը, թե Մեդվեդևն ուր որ է ճնշելու է Հայաստանին, Ադրբեջանի սուլթանատի ղեկավարը անմիջապես վերադարձավ Բաքու` այդպես էլ չմասնակցելով միջազգային ֆորումին: Ընդ որում, պաշտոնական տեղեկատվության համաձայն, Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգ էր մեկնել առաջին հերթին հենց Միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով: Սակայն ամեն ինչ սրանով չվերջացավ: Ալիևը Ադրբեջան վերադառնալու նույն գիշերը կյանքի կոչեց Չայլուի ստոր դիվերսիան: Եվս մեկ համանման դիվերսիա իրականացրեց Մեդվեդևի` Ադրբեջան կատարելիք այցի նախօրեին:

Հերթականը` հենց ՌԴ նախագահի այցի օրը: Սա բավական խոսուն փոստ է, ու ամենայն հավանականությամբ ՌԴ իշխանությունները շուտով հստակ եզրահանգումներ կկատարեն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}