Դեպարդյեն Երևանում է և այսօր հանդիպելու է բարձրաստիճան ղեկավարության ու լրագրողների հետ
Ֆրանսիացի հայտնի կինոդերասան Ժերար Դեպարդյեն «Կարոտ» հայկական միջազգային փառատոնի շրջանակներում նախօրեին երեկոյան ժամանել է Երևան: Այսօր սպասվում է, որ աշխարհահռչակ կինոդերասանը Ազգային ժողովում հանդես է գալու մամլո ասուլիսով:
Երևանում Դեպարդյեն հանդիպելու է նաև ՀՀ նախագահի և Ազգային ժողովի նախագահի հետ:
Հիշեցնենք, որ «Կարոտ» միջազգային փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում և այս երկու օրերին շարունակվում է Երևանում: Նկատենք, որ նախկինում երկու անգամ փառատոնն անցկացվել է Մոսկվայում, իսկ փառատոնի նպատակը Սփյուռքում հայկական մշակույթի պահպանությունն է և դրա ներկայացումն այլ ժողովուրդներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները