Գվատեմալայում սկսվել են երկրի նախկին նախագահի դեմ հարուցված գործի լսումները
Գվատեմալայում սկսվել է երկրի նախկին նախագահ Ալֆոնսո Պորտիլլոյի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա մեղադրվում է բյուջեի միջոցները վատնելու համար:
Հաղորդում է BBC-ին:
Նախկին նախագահին մեղադրում են 2001-2004 թվականներին` իր նախագահության օրոք, Պաշտպանության նախարարության գանձատնից 15 մլն դոլար յուրացնելու մեջ: Ինքը` նախկին նախագահը մեղադրանքը հերքում է:
Նշենք, որ Ալֆոնսո Պորտիլլոն հեռացել էր Գվատեմալայից, իր պաշտոնավարումից անմիջապես հետո, սակայն 2008 թվականին Մեքսիկայից էքստրադիցիայի է ենթարկվել հայրենիք: