Լևոն Արոնյանը` երկրորդ հորիզոնականում
Շանհայում կազմակերպված շախմատային «Մեծ սաղավարտի» միջազգային մրցաշարի 4-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը միավորը կիսեց Վան Հաոյի հետ, ում պարտության էր մատնել մրցաշարի մեկնարկային տուրում: Այժմ նա իր ակտիվում 6 միավոր ունի և ընթանում է երկրորդ հորիզոնականում: 8 միավորով միանձնյա առաջատարը Շիրովն է. հաշվետու տուրում նա կարողացավ պարտության մատնել Վլադիմիր Կրամնիկին: Վերջինս երեք միավորով հաստատվել է երրորդ տեղում, իսկ մրցաշարային աղյուսակը 2 միավորով եզրափակում է Վան Հաոն:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին