Տարօրինակ խուճապ Բաքվում. Ալիևը երկնքից նշան է ստացել
Ադրբեջանի շատ բնակիչներ մտահոգված են: Նրանք Պետական դրոշի հրապարակում ադրբեջանական դրոշի երկրորդ անգամ պատռվելը ընդունել են որպես երկնքից տրված նշան:
Ինչպես պարզվել է, ամրացված դրոշի պատռված մասը տոկոսային առումով հավասար է ԼՂ տարածքին: Սնահավատ քաղաքացիները դա ընկալում են որպես ԼՂ և հարակից տարածքները Ադրբեջանի վերահսկողության ներքո վերադարձի հույսի վերջնական կորստի նշան:
Ընդ որում այս մասին միմյանց ականջին շշնջում են ու նամակներ են գրում ոչ միայն սովորական քաղաքացիները, այլև նման խոսակցություններ են շրջանառվում նաև Ադրբեջանի քաղաքական էլիտայի կուլիսներում` պաշտոնյանների աշխատասենյակներում ու տրանսպորտում, բլոգներում ու ֆորումներում:
Շատերը հատկապես խորհրդանշական են համարում այն, որ Ադրբեջանի պանծալի սուպեր դրոշը պատռվել է հենց ԼՂ անկախության օրը, մյուսները ուշադրություն են դարձնում այն բանին, որ դա տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի Բաքու այցի օրը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան