Ահաբեկչություն Դուշանբեի ժամանցային ակումբներից մեկում
Յոթ մարդ է տուժել Դուշանբեի ժամանցային «Դուստի» կենտրոնում գիշերը տեղի ունեցած պայթյունի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Ներքին գործերի նախարարությունում իր հավաստի աղբյուրին::
Երկու մարդ հոսպիտալացվել է, իսկ մյուսները բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից:
«Պայթյունը դիտարկվում է որպես ահաբեկչական գործողություն, ինչի վկայությունն այն է, որ պայթուցիկը ինքնաշեն է եղել, որը գործի է դրվել ակումբում», - լրատվամիջոցին փոխանցել է աղբյուրը:
Կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` «ահաբեկչություն» հոդվածով: