ԵԽԽՎ թուրք նախագահը Հայաստանի մասին խոսել է նախապայմաններով
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ (ԵԽԽՎ) Մևլյութ Չավուշօղլուն Թուրքիայի եվրաանդամակցության թեմայով ելույթ է ունեցել Գոթեբորգում կազմակերպված կոնֆերանսում:
Ըստ թուրքական «Անկա» (Anka) լրատվական գործակալության` Չավուշօղլուն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին:
«Թուրքիան ցանկանում է հարևան բոլոր երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ լինել: Հայաստանի հետ մեր հարաբերություններում ամենակարևոր պայմանն Ադրբեջանի գրավյալ տարածքների հանձնումն է: Երբ Հայաստանը կկատարի այդ պայմանը, այն ժամանակ էլ Հայաստանի հետ կկարգավորվեն մեր հարաբերությունները»,- ասել է ԵԽԽՎ թուրք նախագահը: