Աշխարհի նախկին առաջնորդների հաջորդ կանգառը Վրաստանն է
Աշխարհի նախկին առաջնորդների պատվիրակությունը` 130 անդամից բաղկացած, այսօր մեկօրյա այցով ժամանելու է Վրաստան, տեղեկացնում է «Նովոստի-Գռուզիան»: Այցելության կազմակերպիչ Մայա Խուբուլուրին լրատվամիջոցին տեղեկացրել է, որ այցելությունը կայանալու է օգոստոսի 30-ին սկսված «Ռուսաստանը և Սև ծովը» սիմպոզիումի շրջանակներում:
Համաշխարհային նախկին առաջնորդներն արդեն այցելել են Ռուսաստան ու Թուրքիա: Վրաստան այցելությունից հետո ծրագրված է կրկին գնալ Ռուսաստան ու Թուրքիա, այնուհետև` Ուկրաինա և Ադրբեջան:
Խուբուլուրին տեղեկացրել է, որ 130 անդամից բաղկացած պատվիրակությունը նավով ժամանելու է Բաթումի, որտըեղ պատվիրակությունը բաժանվելու է երկու մասի, որոնցից մեկը մեկնելու է Թբիլիսի:
Պատվիրակության կազմում են ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Պերին, ԱՄՆ նախկին Պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը և այլք: