Թուրքիայի Կայսերիի համալսարանի հայագիտության ամբիոնում կա ուսանող, չկա դասախոս
Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանի Գրականության ֆակուլտետում այս տարի բացված Հայոց լեզվի և գրականության ամբիոնը 2010-2011 ուստարվա համար ընդունելություն էր հայտարարել: Ներկայումս բաժինն ունի չորս ուսանող:
Թուրքական «Թարաֆ» (Taraf) թերթին տված հարցազրույցում համալսարանի ռեկտորի տեղակալ դոկտոր պրոֆեսոր Մեթին Հյուլագյուն , նախ նշել է, որ այս ուսանողներն ավարտելուց հետո հեշտությամբ գործ կգտնեն, ապա հավելել, որ ամբիոնում դասախոսի խնդիր կա:
Հյուլագյուն ասել է, որ ներկայումս մեկ դասախոս ունեն և Հայաստանից մեկ դասախոս էլ են ուզում հրավիրել, սակայն Ֆինանսների վարչությունը մերժել է նոր դասախոս բերելու խնդրանքը պատճառաբանելով, թե համալսարանի մյուս ամբիոններում բավականին շատ արտասահմանից հրավիրված դասախոսներ կան:
Հյուլագյուն նաև ասել է. «Հիմա տեսեք, բաժինը բացվել է, ուսանող կա, դասախոս չկա: Պետք է փորձենք ամեն կերպ համոզել Ֆինանսների վարչությանը, միայն թե, եթե թույլտվությունն ուշանա, այս անգամ էլ դասախոսները կհրաժարվեն: Դա արդեն լուրջ խնդիր կլինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին