Կիրկորով ավագը ուրախությամբ հանդես կգա Երևանում, իսկ կրտսերը` եթե հետաքրքվածություն լինի
Եթե հետաքրքվածություն լինի, Ֆիլիպը կգա Երևան: Այս մասին ասուլիսում հայտարարեց Ռուսաստանի վաստակավոր արտիստ Բեդրոս Կիրկորովը` խոսելով իր որդու` Ֆիլիպ Կիրկորովի Երևանում հյուրախաղերի հնարավոր կազմակերպման մասին:
Նշենք, որ Բ. Կիրկորովը Երևանում է «Կարոտ» միջազգային փառատոնի շրջանակներում։
Ինչ վերաբերում է Կիրկորով ավագի համերգներին, երգիչը ուրախությամբ հանդես կգա Երևանում: «Ես պատրաստ եմ, ես կարող եմ գալ: Ես շատ հայկական ու բուլղարական երգեր ունեմ»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկի փոխտնօրենը խոստացել է օգնել իրեն այս հարցում:
Բ. Կիրկորովը նաև ասաց, որ իրեն բազմաթիվ անգամներ են հրավիրել Հայաստան, այդ թվում նաև հայտնի կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանը և Հայաստանի պետական նվագախմբի ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, բայց այդ պլանները չի հաջողվել իրականացնել:
Երգիչը պատմեց, որ առաջին անգամ Հայաստան է եկել 1963 թ., և այդ ժամանակ հայկական երգի անվճար երեկո է կազմակերպել Գյումրիում: «Հավաքվել էին Բուլղարիայից եկած բոլոր հայերը և Լենինականի բնակչությունը»,- հիշեց Կիրկորովը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին