Պ. Սեմնեբին Ադրբեջանում է
Սեպտեմբերի 5-ին, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Պիտեր Սեմնեբին ժամանել է Ադրբեջան, որի ժամանակ հանդիպումներ է ունենալու ադրբեջանական իշխանությունների հետ և խորհրակցություններ անցկացնելու վերջիններիս հետ: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ Պ. Սեմնեբին նաև հանդիպելու է Ադրբեջանի քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
ԵՄ հատուկ ներկայացուցչի այցի հիմնական նպատակներից մեկը՝ Ադրբեջանում, նոյեմբերի 7-ին սպասվող ընտրությունների նախաշեմին երկրում ստեղծված իրավիճակին ծանոթանալն է: Նրա այցն ավարտվելու է սեպտեմբերի 7-ին: