ԱՊՀ-ում գնաճի ամենաբարձր ցուցանիշը Ուկրաինայինն է, նրան հետևում է Հայաստանը
ԱՊՀ երկրների շարքում ամենամեծ գնաճներից մեկը արձանագրվել է Հայաստանում: Այս են փաստում ԱՊՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Այս տարվա առաջին յոթ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գրանցվել է 7.4 տոկոս գնաճ: Սակայն հուլիսին հունիսի համեմատ սպառողական գների նվազում է գրանցվել` 0.8 տոկոսի չափով:
ԱՊՀ երկրներում սպառողական ապրանքների գները միջինում ավելացել են 7 տոկոսով: Կոմիտեի տվյալներով հունվար-հուլիս ընկած հատվածում գնաճ արձանագրվել է ԱՊՀ բոլոր երկրներում: Նշենք, որ կոմիտեն Թուրքմենստանից ու Ուզբեկստանից տվյալներ չի ստացել:
Ամենաբարձր գնաճը Ուկրաինայում է` 9.3 տոկոս, Ղազախստանում այդ ցուցանիշը 7.1 տոկոս է, Մոլդովայում` 7, Բելոռուսում` 6.6, Ռուսաստանում, 6.4, Ադրբեջանում` 4.9 և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա