Աշոտյանը ցանկանում է, որ Դիլիջանի դպրոցը իրականություն դառնա
Երևանում օրեր առաջ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է Դիլիջանում միջազգային դպրոցի նախաձեռնող խնբի անդամ Ռուբեն Վարդանյանի հետ:
«Ես ասեմ ձեզ անկեղծ` իհարկե, լավ կլինի, եթե այդ պրոյեկտը մինչև վերջ իրականացվի: Բայց օրենքի փոփոխությունը` կոնցեպտուալ ու բովանդակային իմաստով, բացարձակապես կապ չունեն Ռեգենտների դպրոցի կամ Դիլիջանի դպրոցի հետ: Դրանք կոնկրետ պրոյեկտներ էին, որոնք այդ պահին ուրվագծվում էին»,-ասաց Աշոտյանը: Նա հույս հայտնեց, որ Դիլիջանի դպրոցի ստեղծման նախաձեռնությունը իրականություն կդառանա, ևս մեկ անգամ ընդգեց, թե «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունները այդ դպրոցների ստեղծման հետ չեն շաղկապվում:
Աշոտյանը նաև ասաց, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակշվիլու` անգլերենը երկրորդ լեզու ծրագրի մասին ելույթը կարդալիս «դեժավյու» է ունեցել: «Ես հասկացա, որ վեց ամիս առաջ նույն բանը ասում էինք մենք այստեղ` Հայաստանում: Ասում ենք, որ մեր հասարակությունը ապագայում պետք է լինի բիլինգվալ` երկլեզվանի հասարակություն: Վրաստանում կոնկրետ այդ ծրագիրը կյանքի է կոչվում»,-ասաց Աշոտյանը, ավելացնելով, որ ծրագիրն իրականացնելու համար յուրաքաչյուր տարի անգլիախոս 2 հազար ուսուցիչներ տարբեր երկրներից կգան Վրաստան:
«Ակնհայտ է, որ դա միջազգային տենդենց է: Աշոտյանը չլինի, մեկ ուրիշը լինի. կապ չունի, դա բնության օրենքներից մեկն է, եթե մենք ուզում ենք լինել մրցունակ»,-ասաց նախարարը, միաժամանակ հայտարարելով, որ հայագիտական խնդրի ու հայոց լեզվի մասին շահարկումներին այլևս չի պատասխանելու:
«Կա նախարարություն կառավարությունում, որը կարծես թե այստեղ պետք է մեկնաբանություններով զբաղվի, բայց դա կրթության նախարարությունը չէ»,-մանրամասներ չնշելով, ասաց Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան