ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն սկսել են քարոզարշավը
«Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2012 թ-ին, սակայն «Օրինաց երկիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները կարծես թե արդեն սկսել են նախընտրական քարոզարշավը»,-գրում է «Голос Армении»-ին: Թերթը գրում է, որ «Օրինաց երկրի» ներկայացուցիչները վերջին ժամանակներում շատ են այցելում մարզեր, ուր պատմում են այն մասին, թե ինչ մեծ ներդրում ունի իրենց ղեկավար Արթուր Բաղդասարյանը երկրի պաշտպանողունակության մակարդակի բարձրացման հարցում: Որոշ ընդդիմադիր թերթերի համար հատուկ ապատեղեկատվություն է տրամադրվել այն մասին, թե իբր հաջորդ խորհրդարանի նախագահը լինելու է հենց Ա. Բաղդասարյանը:
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան»-ի գործունեությանը` թերթը նշում է, որ ՌԴ նախագահի պատվին կայացած ճաշկերույթին Գ. Ծառուկյանը ներկա չի եղել: Թերթը գրում է, որ Գ. Ծառուկյանին պատկանող հեռուստաալիքները չեն դադարում գովազդել ԲՀԿ նախագահի գործունեությունը, մասնավորապես` այդ հեռուստաալիքների էկրաններից չէին իջնում Ծառուկյանի և Լուկաշենկոյի բարիդրացիական հարաբերությունները ցուցադրող ռեպորտաժները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա