Ադրբեջանական քարոզչամեքենան կրկին վրիպեց
«Голос Армении»-ն, անդրադառնալով սեպտեմբերի 4-ին ԼՂՀ մարտակերտի շրջանում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած դիվերսիային, գրում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն, ինչպես միշտ, հայտարարել է, թե դիվերսիայի հեղինակը հայկական կողմն է. «Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամեն անգամ դիվերսիոն գործողություններից հետո ադրբեջանցի զինվորների դիակները հայտնվում են հայկական կողմում`քիչ թե շատ մտածող մարդը երբեք չի կարող հավատալ, որ դիվերսիայի հեղինակն ադրբեջանցիները չեն»,-գրում է թերթը:
Հոդվածագիրը նշում է, որ այս անգամ դիվերսիայի մասնակիցները սպաներ էին և, ըստ երևույթին, Ադրբեջանի զինված ուժերի լավագույն կադրերից:
Հոդվածում նշված է, որ սպանված ադրբեջանցի զինվորներից մեկի մոտ ձեռնաշղթա են գտել, ինչը խոսում է այն մասին, որ ադրբեջանցիների դիվերսիոն նպատակը հայ զինվոր գերեվարելն էր, որին հետո կստիպեին հեռուստատեսությամբ ելույթ ունենալ և ասել այն ամենը, ինչ կնախապատրաստեր ադրբեջանական քարոզչամեքենան: Ըստ հոդվածագրի` դա արվում է ՄԱԿ-ի առաջիկա գլխավոր ասամբլեայում ադրբեջանի ներկայացրած բանաձևի անցկացման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա