Ստուգումներ Գումի շուկայում. Տեսչությունը խախտումներ է գրանցել
Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունն այսօրվանից սկսել է երկշաբաթյա տևողությամբ ստուգումներ: Panorama.am-ի հետ զրույցում տեսչության սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Արթուր Վարժապետյանը նշեց, որ ստուգումները տեսչությունը սկսել է Գումի շուկայում ու հարակից տարածքներում գտնվող մսամթերքի վաճառակետերից:
«Վարչապետի թույլտվությամբ, տեսչությունն իրավունք ունի այս ժամանկահատվածում ստուգումներ իրականացնել ու պետք եղած դեպքում տուգանել կամ դադարեցնել սննդամթերքի իրացման կետերի գործունեությունը»,-ասաց Ա. Վարժապետյանը:
Նրա խոսքով, այսօր ստուգումներ են իրականացվել 18 տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնցից մեծամասնության մոտ խախտումներ են գրանցվել:
Բաժնի պետը նկատեց, որ դրանք հիմնականում կապված են եղել մսի իրացման սանիտարահիգիենիկ պայմանների, սառնարանների բացակայության ու այլ բացթողումների հետ:
Վերջում Ա. Վարժապետյանը նկատեց, որ 2-3 օրից, երբ ավելի շատ ստուգումներ իրականացվեն, ավելի հստակ կլինի խախտումների թիվն ու բնույթը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան