«Հայկական ժամանակ»
Ծառուկյանը ձիուց ընկե՞լ է
«Հայկական ժամանակի» տեղեկություններով` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վայր է ընկել իր ապարանքին կից այգում ձի վարելիս եւ վնասվածքներ ստացել: Ըստ թերթի, կոտրվել են ԲՀԿ նախագահի 4 կողոսկրերը: Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը չի հաստատել տեղեկությունը, միայն ասել է, որ ԲՀԿ քաղխորհրդի վերջին նիստին Ծառուկյանը մասնակցել է մկանային ձգումով: Պատճառներ չեն նշվել:
Հարսանիք` միայն ապարանցիներով. պաշտոնյաներ չեն հրավիրվել
«ՀԺ»-ն գրում է, թե Սամվել Ալեքսանյանի հավաստմամբ, իր եղբորորդու և ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանի դստեր «սովորական հայկական» հարսանիքին որևէ պաշտոնյա չի մասնակցել. «Մեր կողմից միայն ապարանցիներ էին»: Գյումրիի շաքարի գործարանի մասին խոսելով` Ալեքսանյանն ասել է, թե այն կբացվի այս ամսվա վերջ, իսկ ժապավենն էլ Սերժ Սարգսյանն է կտրելու:
Արմեն Ամիրյանը չի մասնակցի Հ1-ի մրցույթին
«ՀԺ»-ն անդրադարձել է Արմեն Ամիրյանի որոշմանը` չմասնակցել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի մրցույթին: Ըստ թերթի, այդ պաշտոնի համար շրջանառվում են «Շարկ» ընկերության տնօրեն Գագիկ Բունիաթյանի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արմեն Անդրեասյանի, Հանրայինի լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանի եւ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի անունները:
Ձախ Հարութը կորցրե՞լ է Հախվերդյանի հեռախոսահամարը
«ՀԺ»-ն գրում է, որ ԱՄՆ-ում բնակվող հայտնի երգիչ Ձախ Հարութն իր ծննդյան 60-ամյակը նշելու է Մոսկվայում` Կոբզոնի, Մարթեն Յորգանցի, հայաստանյան մի շարք երգիչների հետ: Ռուբեն Հախվերդյանը, ում երգերից շատերն է Ձախ Հարութը կատարել, հրավիրված չէ ծնունդին: Հախվերդյանը թերթի թղթակցին ասել է, թե գուցե իր հեռախոսահամարն ընկերը կորցրել է, որովհետեւ ինքը տունը փոխել է: Հախվերդյանը չի պատասխանել հարցին, թե ինչպես է վերաբերվում ծնունդը Մոսկվայում անցկացնելու` Ձախ Հարութի գաղափարին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան