ԱԺ-ն կքննարկի «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթի ընգրկման հարցը
Վաղը Ազգային Ժողովի Գիտության և կրթության հանձնաժողովը քննարկելու է սեպտեմբերի 14-16-ի ԱԺ-ի նիստերի օրակարգի նախագծում «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթի ընգրկման հարցը:
Այս առիթով, նույն օրը ժամը 10:00-ին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժումը անց է կացնելու պիկետ` Ազգային Ժողովի Դեմիրճյան փողոցի կողմից` մուտքի մոտ:
Նախաձեռնությունը, տեղեկատվության համաձայն, կոչ է անում բոլոր մտահոգված կազմակերպություններին և քաղաքացիներին միանալ պիկետին: