Վանես Մարտիրոսյան. «Այս դահլիճից նոր չեմպիոններ դուրս կգան»
Ցածր միջինքաշային կարգում հեռանկարային հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը, ով բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բռնցքամարտի սեփական դահլիճ է բացել Գլենդելում: Այս մասին հայտնում է championat.ru-ն:
«Ես միշտ երազել եմ սեփական դահլիճ ունենալ,- խոստովանել է Մարտիրոսյանը:- Տեղը և գինը ինձ լիովին բավարարում էին, և առանց տատանվելու գործարք կատարեցի: Հույս ունեմ, որ մոտ ապագայում այս դահլիճից նոր չեմպիոններ դուրս կգան»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան