Նախարար. Այս ուսումնական տարում ոչ մի 11-րդ դասարանցի չի ավարտի դպրոցը, իսկ ընդունելության քննություններ կլինեն
Այս ուսումնական տարում ընդունելության քննություններ լինելու են, չնայած այն հանգամանքին, որ դպրոցները շրջանավարտ չեն ունենալու ու Հայաստանում վերջին զանգ չի հնչելու: Այսօրվա ասուլիսում այս մասին հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ընդգծելով, որ ոչ մի ավագ դպրոց այս տարի շրջանավարտ չի ունենալու, այստեղ թռիչքներն արգելվում են:
«Էքստեռն գոյություն ունի տարրական ու միջին դպրոցում` այսինքն 1-ից 9-րդ դասարաններում: Ավագ դասարաններում այս տարի ոչ մի 11-րդ դասարանցի դպրոց չի ավարտելու, 2006 թվականից մենք ունենք 12-ամյա հանրակրթություն և մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի այդ համակարգը կայանա: Եթե մենք այս տարի թույլատրենք թռիչքներ, ապա ավագ դպրոցը չի կայանա ու բացարձակապես չի ծառայի նպատակին»,-պարզաբանեց նախարարը, ավելացնելով, որ շրջանավարտ չի ունենա ոչ մի նորարարական, մասնավոր, էքսպերիմենտալ ու այլ դպրոցներ:
«Պատահական չեմ ասում այս բառերը»,-ընդգծեց Աշոտյանը, ապա հավելեց, որ անկախ թե ով է տնօրենը` նախարարի բարեկամն է, ծանոթը, գործընկերը, թե մի մարդ, ով մտնում ու դուրս է գալիս իր աշխատասենյակը: Հակառակ դեպքում բոլորը կպատաժվեն` անկախ ունեցած վաստակից, քաղաքական պատկանելությունից: «Մենք պետք է սովորենք, որ դպրոցում գոնե մինիմալ բարեկրթության և օրինապահության մշակույթ սահմանվի»,-ասաց Աշոտյանը:
Այս դեպքում ո՞ւմ համար են ընդունելության քննություները: «Բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ»,-ասաց նախարարը` նշելով հնարավոր թիրախային խմբերը` զորացրվածներ, քոլեջների և ուսումնարանների շրջանավարտներ, մեծահասակ մարդիկ:
«Մեր քաղաքականությունն այդ ոլորտում շատ պարզ է: Բուհ ընդունվելը պետք է լինի շատ-շատ հեշտ, իսկ ավարտելը շատ դժվար: Մենք նախորդ տարիներին հակառակ պատկերն ենք ունեցել»,-հայտարարեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան