Երևանում կանցկացվի Հայ-բուլղարական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստ
Սեպտեմբերի 9-10-ը Երևանում տեղի կունենա Հայ-բուլղարական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 6-րդ նիստը:
Տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի տեղեկացմամբ, նիստի օրակարգում ընդգրկված են առևտրի, ներդրումների, տուրիզմի, տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, մանր և միջին գործարարության, կրթության և գիտության, մշակույթի և քաղաքաշինության բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր:
Նշենք, որ Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմը նախագահում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, իսկ բուլղարական կողմը` Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ալեքսանդր Ցվետկովը:
Հայ-բուլղարական հանձնաժողովի նախորդ նիստը կայացել է 2008թ.-ի դեկտեմբերին` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա