Օբաման կոնգրեսից 50 մլրդ դոլար է խնդրում գործազրկության դեմ պայքարի համար
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է կոնգրեսին հաստատելու երկրի մոտ 50 մլրդ դոլար արժողությամբ ենթակառուցվածքային համակարգի զարգացման ծրագիրը հավանության արժանացնելու խնդրանքով:
Այս մասին հաղորդում է РБК գործակալությունը, նշելով, թե ամերիկյան պատմության մեջ առաջին անգամ չէ որ իշխանությունները երկրում լայնատարած գործազրկությունը փորձում են լուծել նոր ավտոճանապարհների ու երկաթուղիների շինարարական աշխատանքների հաշվին: Ժամանակին պայքարի նման մեթոդով Սպիտակ Տունը աշխատել էր Թ. Ռուզվելտի նախագահության տարիներին:
Գործազրկության դեմ պայքարի մասին իր ծրագիրը Օբաման հնչեցրել է Միլուոկի քաղաքում աշխատանքի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ:
«Ես ամեն օր պայքարելու եմ տնտեսությունը վերականգնելու, մարդկանց աշխատատեղերով ապահովելու ու ապագա սերուննդների համար ամերիկյան երազանքի ուժը վերադարձնելու ուղղությամբ», - հայտարարել է Օբաման ելույթի ժամանակ, ընդգծելով, թե ենթակառուցվածքային բարեփոխումների համար շինարարությունները ոչ թե կավելացնի երկրի բյուջեի սղաճը, որն առանց այն էլ մեծ է, այլ «կփոխեն պատկերացումն այն մասին, թե ինչպես է Վաշինգտոնը ծախսում հարկատուների միջոցները»:
Ծրագրի համաձայն, առաջիկա 6 տարիների ընթացքում ամերիկյան կառավարությունը մտադիր է վերանորոգելու մոտ 200 հազ. կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհներ, 6 հազար կիլոմետր երկաթուղի, ինչպես նաեւ բարեկարգել տասնյակ թռիչքուղիներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա