Մեկնարկում է Հայ-ավստրիական երաժշտական փառատոնը` համերգներ ու վարպետության դասեր
Այսօր մեկնարկում է Հայ-ավստրիական 2-րդ երաժշտական փառատոնը, որի ընթացքում Երևանում, Գյումրիում, Վանաձորում համերգներ են կայանալու, ինչպես նաև կազմակերպվելու են հայտնի երաժիշտների վարպետության դասեր` հայ երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների համար:
Վարպետության դասեր են տալու նաև ավստրիացի դաշնակահար Գոթլիբ Վալլիշը և երգչուհի Աննա Մարիա Փամմերը: Վարպետության դասերին մասնակցել կարող են բոլոր ցանկացողները, որոնցից լավագույները հնարավորություն կունենան մասնակցել փառատոնի եզրափակիչ համերգին, որը կայանալու է սեպտեմբերի 16-ին:
Փառատոնին ներկա է լինելու նաև ավստրիացի կոմպոզիտոր Իվան Էրոդը: Նա նաև երկու դասախոսություն է կարդալու:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին