Մոսկվայի Պուշկինի թանգարանում բացվելու է հայաստանյան թանգարաններից տարված ստեղծագործությունների ցուցահանդես
Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան պետական թանգարանում սեպտեմբերի 13-ին բացվելու է Հայաստանի թանգարաններից հավաքված «Ծիածանի երկու երանգ, երկու ազգերի ճակատագիր» խորագիրը կրող ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացվելու է 100-ից ավելի կտավ, որոնց մեծ մասը տարված է Հայաստանի Ազգային պատկերասրահից, և ևս 10 կտավ` Մարտիրոս Սարյանի և Երվանդ Քոչարի տուն-թանգարաններից ու Ռուսական արվեստի թանգարանից:
Այս մասին Panorama.am-ին ասաց Ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Հասմիկ Հարությունյանը: Ազգային պատկերասրահը ներկայացնում է 18-20-րդ դարերի հայկական ու ռուսական գեղանկարչական գլուխգործոցներ` Հակոբ Հովնաթանյանի, Ատեփանոս Ներսիսյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Փանոս Թերլեմեզյանի, Մարտիրոս Սարյանի, Գեորգի Յակոլուվի, Երվանդ Քոչարի, Վլադիմիր Բարավիկովսկու, Իսաակ Լևիտանի, Վասիլի Տրապինինի, Սալտիկով Շեդրինի, Վասիլի Սուրիկովի, Վալենտին Սերովի, Վասիլի Կանդիսկու, Իլյա Ռեպինի, Մարկ Շագալի և այլ հայտնի արվեստագետների ստեղծագործություններ:
«Պուշկինի թանգարանը նախկին խորհրդային հանրապետությունների թանգարանների հետ «Բարեկամական մուսաների հովանու ներքո» խորագրով շարք է անցկացնում, և այս ցուցահանդեսը հենց այդ շարքից է: Սա աննախադեպ է, քանի որ հայաստանյան թանգարաններից միանգամից այդքան թվով աշխատանքներ են ներկայացվում ու ոչ միայն հայկական ստեղծագործողների»,- ասաց Հ. Հարությունյանը: Նա նաև նշեց, որ կտավների տեղափոխման ամբողջ ծախսը կատարել է Պուշկինի թանգարանը:
Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև նոյեմբեր:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին