3 հազար ուսուցիչ գործազուրկ չդարձավ
Այս ուսումնական տարում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը սոցիալական մեծ ձեռքբերում է համարում այն, որ չնայած հանրակրթական դպրոցներում աշակերտների թիվը նվազել է, սակայն ուսուցիչները չեն կրճատվել:
«Կառավարությանը հաջողվեց խուսափել զանգվածային կրճատումներից: Սա ամենամեծ ձեռքբերումն է սոցիալական ոլորտում, որի մասին ուզում եմ բարձրաձայնել»,-ասաց նախարարը, ապա մանրամասնեց, եթե հարցին մոտենային զուտ նորմատիվային տեսանկյունից, ապա 3 հազար ուսուցիչ գործազուրկ էր դառնալու:
Ձեռքբերումներից մեկն էլ Աշոտյանը համարում է դասագրքային պարտավորությունների կատարումը: Ընդամենը ավագ դպրոցի մի գիրք է փոքր տպաքանակով հրատարակվել:
«Առաջինից չորրորդ դասարանների դասագրքերն անվճար են և ապահովվում են պետության կողմից բոլոր աշակերտերի համար: Տարրական դպրոցներում աշակերտներին դասագրքերով ապահովումը պետության պարտավորությունն է, և այդ դասագրքերը անվճար են»,-նույն միտքը տարբեր ձևակերպումներով կրկնեց նախարարը, հույս ունենալով, որ կհասնի ճիշտ լսարանին:
«Եթե կլինեն դպրոցներ, որտեղ այդ գրքերի համար կփորձեն գանձել գումարներ, ապա այդ տնօրենները խստագույնս կպատժվեն»,-սպառնաց գերատեսչության ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան