ԳԱԱ-ում կստեղծվի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կստեղծվի ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Կենտրոնը կհիմնվի «Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» բաժնետիրական ընկերության և ՀՀ ԳԱԱ «Միկրոբիոլոգիայի և մանրէների ավանդադրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միաձուլումից: Կենտրոնի ստեղծումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2010թ. հուլիսի 8-ի 1051-ն որոշման 3-րդ և 9-րդ կետերով: Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշում է ընդունել կարճ ժամկետներում անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել կենտրոնի ստեղծման համար:
Այս մասին հայտնում են ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից: