Մրցույթ ՀՀ ԳԱԱ համակարգի ասպիրանտների համար
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը հայտարարում են մրցույթ ճշգրիտ, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառներում ՀՀ ԳԱԱ համակարգի ասպիրանտների համար: Այս մասին տեղեկացանք ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի լրատվության բաժնից:
Սա առաջին մրցույթն է, որն իրականացվում է «Ասպիրանտական հետազոտությունների աջակցության–2010» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել սկսնակ հետազոտողներին իրականացնել բարձր մակարդակի հետազոտական աշխատանքներ։ Մրցույթի արդյունքները նախատեսվում է հայտարարել 2010թ-ի դեկտեմբերի 1–ին։