Ադրբեջանցի սահմանապահը ինքնասպան է եղել
Ադրբեջանական բանակում հերթական արտակարգ պատահարն է գրանցվել: Ադրբեջանի Գուսարի շրջանի զինկոմիսարիատից 2009 թվականին զորակոչված ֆայիգ Նուսրետօղլու Նիֆթելիևը հրազենային զենքի միջոցով ինքնասպան է եղել:
Այս մասին տեղեկացնում է «Վեստի.ազ» լրատվական կայքը:
Առկա տեղեկությունների համաձայն, Լենքորանի շրջանում տեղակայված սահմանապահ զորքերի զինծառայողը 4 ամսից պետք է զորացրվեր, սակայն դեռևս անհայտ պատճառներով ինքնասպանություն է գործել:
Պաշտոնական աղբյուրներն ինքնասպանության պատճառների վերաբերյալ տեղեկատվություն չեն հաղորդում:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ