Հարությունյան. CANDEL-ը բացի գիտական նշանակությունից, նաև քաղաքական նշանակություն ունի
Հայաստանը մտադիր է իրականացնել CANDEL /Center for the Advancement of Natural Discoveries using Light Emission/ ծրագիրը, որի նպատակն է ստեղծել նոր սերնդի արագացուցիչ, ինչը հնարավորություն կտա գիտության մի շարք բնագավառներում լուծել բեկումնային խնդիրներ, գիտության զարգացման համար լուրջ խթան կհանդիսանա:
«Մասնավորապես Հայաստանում էապես կզարգանա նյութագիտությունը, կառուցվածքային նյութագիտությունը, ֆարմակալոգիան ու գիտության այլ ճյուղեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանը:
Նրա գնահատմամբ, սա շատ համարձակ ծրագիր էր: «Սա միայն իմ գնահտականը չէ, այլ աշխարհի շատ-շատ ճանաչված գիտնականների գնահատականը, որ Հայաստանը գտնվելով այսպիսի բարդ քաղաքական շրջապատում և տնտեսական բավականին ծանր վիճակում համարձակություն ունեցավ հայտարարելու, որ այս ծրագիրը պետական կարևորագույն ծրագիր է ու պատրաստակամություն հայտնեց այն իրականացնել մոտակա տարիներին` ֆինանսավորելով ծրագրի արժեքի 25 տոկոսը և տրամադրելով հողատարածք, ապա հայտարարեց, որ պատրաստ է ընդունել այն երկրներին, ովքեր կցանկանան աջակցել ծրագրին»,-ասաց կոմիտեի ղեկավարը:
Այն երկրները, որոնք կաջակցենք ծրագրի իրականացմանը, կդառնան դրա համահեղինակներ ու համակատարողներ: Այսօր աշխատանքները ինտենսիվ ընթանում են, այցելություն է եղել Փարիզ, համագործակցության հույս այստեղից կա: Առաջիկայում համագործակցության ակնկալիքով այցեր կլինեն Ռուսաստան, Գերմանիա, ԱՄՆ, բանակցություններ կլինեն նաև Չինաստանի հետ:
Ս. Հարությունյանի վստահեցմամբ, բացի գիտականից, ծրագիրն ունի նաև քաղաքական նշանակություն: «Շատ քիչ են այն երկրները, որոնք միաժամանկ ունեն և ատոմակայան, և արագացուցիչ: Հայաստանը հայտարարելով, որ ցանկանում է երրորդ սերնդի արագացուցիչ ունենալ, դրանով իսկ հայտարարում է, որ ցանկանում է դառնալ գիտության առաջատար երկրներից մեկը»,-պարզաբանեց կոմիտեի ղեկավարը, ավելացնելով, որ դա հնարավորություն կտա թուլացնել քաղաքական լարվածությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան