ՀՖՖ-ն պետք է հետևողական լինի մեղավորներին պատժելու հարցում
Եվրոպայի 2011 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Վրաստանի և Հայաստանի երիտասարդական հավաքականների հանդիպումն ավարտվել է տհաճ միջադեպով, որը քիչ էր մնում` վերածվեր ծեծկռտուքի: Վրացի ֆուտբոլիստներին զայրացրել է Հայաստանի հավաքականի «հաղթանակի պարը»` այն տրիբունայի առջև, որտեղ տեղավորված էին մեր թիմի երկրպագուները:
Չտիրապետելով իրենց զգացումներին` վրացի խաղացողները փորձել են հարաբերություններ պարզել մրցակիցների հետ:
Թիմերի ղեկավարության միջամտության շնորհիվ, ի վերջո, հնարավոր եղավ կանխել ծեծկռտուքը:
Վրացիներից «ամենաակտիվը» Ռևազ Բարաբաձեն էր: Հենց նա էր միջադեպի նախաձեռնողը` ցուցադրելով, որ ի վիճակի չէ արժանապատվորեն պարտվել: Նա, ով հաղթում է, ուրախանում է տարբեր ձևերով, բայց պարտվողին դա իրավունք չի տալիս միջամտել և, առավել ևս, կռվի բռնվել մրցակցի ֆուտբոլիստների հետ: Հուսով ենք, որ հանդիպման տեսուչը համապատասխան արձանագրություն է կազմել, և ՈՒԵՖԱ-ն կորակազրկի Ռևազ Բարաբաձեին ոչ մարզական պահվածքի և «Արդար խաղի» սկզբունքները չպահպանելու համար:
Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը պետք է հետամուտ լինի, որպեսզի միջադեպի բոլոր մեղավորները պատժվեն: Այս հարցում հետևողականությունը պարզապես անհրաժեշտություն է:
Ավելացնենք, որ Վրաստան-Հայաստան հանդիպումն ավարտվել է մեր թիմի հաղթանակով` 2:0 հաշվով: Խաղի վերաբերյալ մանրամասն հաշվետվությանը ծանոթացեք մեր այսօրվա լրահոսում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին