Արսեն Ջուլֆալակյանը եզրափակչում է և առնվազն արծաթե մեդալ է ապահովել
Մոսկվայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկ Արսեն Ջուլֆալակյանը հասել է եզրափակիչ և աշխարհի չեմպիոնի կոչման համար պետք է մրցակցի թուրք Սելչուկ Սեբիի հետ: Եզրափակչի ճանապարհին Արսենը թվարկվող հերթականությամբ դուրս է թողել արգենտինացի Ալբանո Ֆրանցիսկո Բարիոյին, Սլովենիայի ներկայացուցիչ Յուրե Կուհարին, ղրղզ Դանիյար Կոբոնովին և ճապոնացի Տակեհիրո Կանակուբոյին:
Այսպիսով` հայ մարզիկն առնվազն արծաթե մեդալ է ապահովել, բայց հույս ունենք, որ կկարողանա իր օգտին գրանցել վճռորոշ գոտեմարտը և հայրենիք վերադառնալ աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալով:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին