«Մինսկի խումբը պետք է Ադրբեջանին ստիպի հետ կանչել բանաձևի նախագիծը»
Այս կարծիքն է հայտնել «Հայաստանի եվրոպական ընկերներ» (EuFoA) կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկը` «Կապիտալին» տված հարցազրույցում` խոսելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Ադրբեջանի նախաձեռնությանը դեմ քվեարկելու Եվրոպական երկրներին ուղղված իրենց կազմակերպության կոչի, ինչպես նաև մի շարք այլ խնդիրների վերաբերյալ. «Ադրբեջանը չի կարող հավերժ շարունակել այս մարտավարությունը: Ամեն անգամ գործելով նման կերպ` նրանք ցույց են տալիս, որ իրականում շահագրգռված չեն հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Նրանց պատերազմական սպառնալիքները գումարվում են այդ վատ իմիջին և է'լ ավելի թուլացնում նրանց բանակցային դիրքերը: Անգամ եթե նրանք ինչ-որ բանի հասնեն միջազգային-քաղաքական տարբեր հարթակներում, դա միայն խոչընդոտելու է գործընթացը Մինսկի խմբի շրջանակում: Կարծում եմ` ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է Ադրբեջանին ստիպի հետ կանչել բանաձևի նախագիծը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա