«Կարոտ» փառատոնի կազմակերպիչներն ակնկալում են հայ գործարարների ավելի ակտիվ մասնակցություն հաջորդ փառատոների ընթացքում
«Կարոտ» փառատոնի կազմակերպիչներն ակնկալում են, որ հաջորդ տարի, եթե փառատոնը կրկին անցկացվի Հայաստանում, հայ գործարարները կլինեն ավելի ակտիվ, քան այս տարի էին: Հայկական մշակույթի զարգացման հիմանդրամի նախագահ, «Կարոտ» փառատոնի նախագահ Մեծո Իգիթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ թեև իրենք դեռ չեն որոշել, թե որտեղ են անցկացնելու հաջորդ տարի, «բայց եթե որոշենք անցկացնել Հայաստանում, կցանկանայինք, որ հայ գործարարները լինեն ավելի ակտիվ:
«Վստահորեն կարող եմ ասել` Սփյուռքում կազմակերպելու դեպքում սփյուռքահայ գործարարները մեծ հաճույքով աջակցություն կցուցաբերեն: Մոսկվայում այդպես էր: Հայաստանում էլ կա գործարարների նման խումբ, ուղղակի, հավանաբար, ամեն ինչ մի քիչ արագ կազմակերպվեց ու շատերը տեղյակ չէին, թե ինչ է իրենից ներկայացնում «Կարոտ» փառատոնը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Կարոտ» երրորդ փառատոնը մեկնարկել էր օգոստոսի 2-ին Սփեփանակերտում, այնուհետև` Երևանում ու ավարտվել նախօրեին: Նշենք նաև, որ մինչ այս այն անցկացվել է Մոսկվայում:
Ասուլիսին ներկա ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանն էլ հայ գործարարների պասիվությունը բացատրեց նրանց «չտեղեկացվածությամբ»: «Նրանցից շատերի համար այս փառատոնը նոր էր` եկած Մոսկվայից, չգիտեին` առհասարակ ինչ է լինելու, ինչ է իրենից ներկայացնում, քանի որ փաթեթը նախապես ներկայացված չի եղել նրանց»,- ասաց նա` հավելելով, որ հաջորդ տարի կազմակերիչները պետք է ավելի շուտ ներկայացնեն ծրագիրը` հնարավորություն տալով «խորհել այդ փաթեթի բովանդակության շուրջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին