Լենոնին սպանելու մեղադրանքով ազատազրկված Չեփմենին արդեն 6-րդ անգամ մերժել են
Ջոն Լենոնին սպանելու մեղադրանքով ազատազրկված Մարկ Դևիդ Չեփմենին արդեն 6-րդ անգամ մերժել են ազատ արձակել:
Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը:
Նման որոշում երեքշաբթի օրը կայացրել է պայմանական-ժաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովը` նախապես հեռախոսազրույց ունենալով Չեփմենի հետ, ով իր պատիժն է կրում Նյու-Յորքի բանտերից մեկում:
Նշենք, որ 1980 թվականին Լենոնին սպանած Չեփմենը ցմահ է դատապարտված: 2000 թվականին` ճաղերի ետևում անցկացնելով 20 տարի, Չեփմենը յուրաքանչյուր 2 տարին մեկ ազատման հայտ ներկայացնելու իրավունք է ստացել: Հաջորդ անգամ նա նույն հանձնաժողովին կարող է դիմել 2012 թվականին"
Նշենք, որ վերջինի ազատ արձակմանը կտրականապես դեմ է Լենոնի կինը` Յոկա Օնոն: Ազատման համար հայտ ներկայացրած բոլոր 6 տարիներին, Յոկո Օնան կոմիտե նամակ է ուղարկել, որով խնդրել է նրան ճաղերի ետևում թղնել: