«Ռոքն ընդդեմ ցեղասպանության». Իեն Անդերսոնը հանդես կգա «Սերենադ» կամերային նվագախմբի և ՀՊՖՆ փողային կազմի նվագակցությամբ
«Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 24-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգային ծրագրով հանդես է գալու «Jethro Tull» խմբի մենակատար Իեն Անդերսոնը` «Սերենադ» կամերային նվագախմբի և ՀՊՖՆ փողային կազմի նվագակցությամբ:
Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ համերգի կազմակերպիչ «Վիբրոգրաֆուս» ընկերությունից:
Երևանյան համերգի հյուրն է լինելու հայկական «Դոգմա» խմբի մեներգչուհի Զառան:
Նշենք, որ տոմսի արժեքն է 5-25 հազար դրամ, սակայն Տիկնիկային թատրոնի տոմսարկղից տեղեկացրեցին, որ 5 և 10 հազար դրամանոց տոմսերն արդեն վաճառվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները