Ի հեճուկս «թուրքական տրամաբանության»
Թուրքական www.sporx.com կայքը հարցում է անցկացրել ֆուտբոլասերների շրջանում` պարզելու համար, թե ինչպիսին են նրանց կանխատեսումները Վրաստան-Հայաստան հանդիպման համար: Հիշեցնենք, որ Վրաստանի երիտասարդական ընտրանին մեր թիմի հետ խաղից առաջ Թուրքիայում պարտության էր մատնել այդ երկրի հասակակիցներին և լուրջ հնարավորություններ էր պահպանում` հանդես գալու անցումային փուլում:
Հարցման ենթարկվածների 80 տոկոսը համոզված է եղել, որ Վրաստանի երիտասարդական հավաքականը կհաղթի Հայաստանի մինչև 21 տարեկանների թիմին, կգրավի երկրորդ տեղն ու հաջորդ փուլի ուղեգիր կնվաճի: 20 տոկոսը կարծիք է հայտնել, որ ոչ-ոքի կգրանցվի: Այլ կերպ ասած` Թուրքիայում Հայաստանի հավաքականի հնարավորություններին ոչ ոք չէր հավատում, քանի որ մեր թիմն այդ հանդիպումից առաջ զրկվել էր նաև հիմնական կազմի 8 ֆուտբոլիստներից, ովքեր ազգային հավաքականի կազմում մեկնել էին Մակեդոնիա:
Ի հեճուկս «թուրքական տրամաբանության»` մեր ֆուտբոլիստները, ունենալով նման խնդիրներ, Թբիլիսիում 2 անպատասխան գնդակ ուղարկեցին Վրաստանի հավաքականի դարպասը և կարևոր հաղթանակ տոնեցին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան