«Արևմտյան Նեղոս» տենդը հասել է Ռումինիա
Ռումինիայում «Նեղոսի տենդ»-ի նոր բռնկում է գրանցվել: «Կանտակուզինո»-ի ինստիտուտի գիտնականները գրանցել են այդ հիվանդության 5 նոր դեպք:
Այս մասին հաղորդում է «УКРИНФОРМ» գործակալույթունը` հղում տալով Ռումինիայի առողջապահության նախարարությանը:
Ռումինիայի առողջապահության նախարարությունը կոչ է արել բնակչությանը հետևել բժիշկների խորհրդին ու պահպանել անհրաժեշտ նորմերը:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը Panorama.am-ին ասել էր, որ այս հիվանդությունը Հայաստանին հատուկ չէ ու երբեք չի գրանցվել երկրում:
Սակայն, ռուսական աղբյուրները նկատում են, որ Արևմտյան Նեղոս տենդի բնական օջախներ են համարվում Ադրբեջանը, Հայաստանը, Ղազախստանը, Մոլդովան, Թուրքմենիան, Տաջիկստանն ու Ռուսաստանի Աստրախանի ու Օմսկի շրջանները:
Թեմայի վերաբերյալ` Ա. Ասոյան. Հայաստանում Նեղոսի տենդ չկա
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում