Ավարտվեց Հայ-բուլղարական առևտրատնտեսական հանձնաժողովի նիստը
Այսօր ավարտվեցին Հայ-բուլղարական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 6-րդ նիստի աշխատանքները:
Երկօրյա նիստի աշխատանքների արդյունքում Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և բուլղարական կողմի նախագահ, Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ալեքսանդր Ցվետկովը ստորագրել են նիստի արձանագրությունը, իսկ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի և Բուլղարիայի ՓՄՁ զարգացման գործակալության միջև ստորագրվեց փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում համագործակցության վերաբերյալ հուշագիր:
Տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի հաղորդմամբ, հուշագրի շրջանակներում, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը և Բուլղարիայի ՓՄՁ զարգացման գործակալությունը կիրականացնեն փորձի փոխանակում մի շարք ուղղություններով, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման, արտահանման, տարածաշրջանային զարգացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա