Հանձնարարություն` հանրակրթական դպրոցների բոլոր տնօրեններին
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում հանրակրթական դպրոցների աշակերտների ծնողներից դասագրքերի վարձավճարների վերաբերյալ, ԿԳՆ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է մեր քաղաքացիներին, որ 2010թ. օգոստոսի 21-ին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել է հրաման «2010-2011 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարների չափը հաստատելու մասին»/թիվ 1322-Ա/Ք/: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Հանձնարարվել է հանրակրթական դպրոցների բոլոր տնօրեններին դասագրքերի վարձավճարների վերաբերյալ տեղեկատվական թերթիկները փակցնել դպրոցներում` ծնողների և աշակերտների համար տեսանելի տարածքներում: