Էրդողանը շրջանցել է Աղթամարի եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու թեման
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ATV» հեռուստաընկերության ուղիղ եթերից պատասխանել է իրեն հղվող հարցերին:
Ըստ թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթի` Էրդողանն իր խոսքում հիշատակել է Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին: Խոսելով Թուրքիայի վերջին 8 տարիների ժողովրդավարական ձեռքբերումների մասին` վարչապետ Էրդողանը մատնանշել է Սուլեմա վանքի և Սուրբ Խաչ եկեղեցու հետ կապված վերջին զարգացումները:
«Ասացինք` տարին մեկ անգամ թող գան և Սումելա վանքում կրոնական արարողություն կազմակերպեն: Նույնը կերպ վարվեցինք նաև Աղթամարի հայ առաքելական եկեղեցու դեպքում, որի վերականգնումն իրականացրել ենք պետական միջոցներով»,- հիշեցրել է Էրդողանը:
Վերջինս այդքանով սահմանափակվել է ու ոչինիչ չի ասել Աղթամարի եկեղեցու անխաչ գմբեթի հետ կապված վերջին սկանդալային իրավիճակի մասին:
Հիշեցնենք` Վանի նահանգապետն օրերս հայտնել էր, որ տեխնիկական խնդիրների պատճառով իրենք չեն հասցնի մինչև սեպտեմբերի 19-ը Սուրբ Խաչի գմբեթին խաչ տեղադրել: Դա դժգոհության մեծ ալիք բարձրացրեց հայության շրջանում և զգալի չափով հարցականի տակ առավ Վան այցելել պատրաստվող հայերի պատրաստակամության հանգամանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան