«Բրազավիլ» խումբը համերգներով հանդես է գալու Հայաստանում
ԱՄՆ դեսպանությունը սեպտեմբերի 11-15-ը հայ հանդիսատեսին է ներկայացնում ինդի փոփ ժանրը ներկայացնող «Բրազավիլ» խմբին:
Հայաստանյան ծրագրով խումբը եզրափակում է իր միջազգային հյուրախաղերը Կենտրոնական Ասիայում և Կովկասում:
Ըստ ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության, «Բրազավիլը» Երևանում ելույթ կունենա սեպտեմբերի 12-ին, ժամը 20:00 Սիրահարների այգում, սեպտեմբերի 13-ին խումբը կլինի Գյումրիում ու նույն օրը ժամը 19:00 համերգով հանդես կգա տեղի դրամատիկական թատրոնի շենքում:
Խումբը նաև հանդես կգա երաժշտական դպրոցի սաների համար Հրազդան քաղաքում և կանցկացնի վարպետության դասեր Երևանում: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:
«Բրազավիլ» խումբը ձևավորվել է 1997թ. Դեյվիդ Արթուր Բրաունի (վոկալ, կիթառ) կողմից: Խմբի մյուս անդամներն են. Մեթյու Ռեյնոլդս Դե Մերիթ (շեփոր, ստեղնային գործիքներ), Իվան Նայթ (հարվածային գործիք), Քեննի Լայեն (կիթառ), և Դեյվիդ Ռեյլիք (սաքսոֆոն, թրոմբոն):
«Բրազավիլը» թողարկել է ինն ալբոմ, որոնք մեծ հնչեղություն են ստացել: Խումբն հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, ընդ որում տոմսերը մշտապես սպառվել են համերգներից շատ առաջ: Խմբի երաժշտարվեստի վրա իր ազդեցությունն է ունեցել Լոս-Անջելեսի բազմամշակութային ու բազմազգ միջավայրը, միջազգային փորձը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին