Հայկական քարոզչամեքենայի առավելությունը գրագիտությունն ու ապատեղեկատվության բացակայությունն է
«Հայաստանի զրուցակից» թերթը հարցազրույց է վերցրել ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրենի խորհրդական Արտակ Ճաղարյանից` տեղեկատվական պատերազմների թեմայով:
«Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմը կարծես ավելի բուռն էր: Որն էր հիմնական պատճառը» հարցին Ա. Ճաղարյանը պատասխանել է. «Նախ, տեղեկատվական պատերազմ եզրույթն ինքնին բավական ընդգրկուն հասկացություն է, որը բնորոշում է հակամարտության բոլոր փուլերում ռազմական գործողությունների տեղեկատվական սպասարկումը, այդ թվում` հակաքարոզչությունը: Ներկա փուլում առկա վիճակն առավելապես ընդունված է որակել որպես տեղեկատվական հակամարտության շրջանակներում իրականացվող տեղեկատվական օպերացիաներ: Ձեր նշած ժամանակահատվածը հազիվ թե կարելի է բացառություն համարել ակտիվության տեսակետից, քանի որ տեղեկատվական հոսքերի առումով «հարաբերական անդորր» հազվադեպ է արձանագրվում: Ուղղակի հնարավոր է` փոքր-ին ավելի շատ էին առիթները»:
Տեղական լրատվական կայքերի աշխատանքի մասին Ճաղարյանն ասել է. «Հիմա այս առումով բավական առաջընթաց կա. ինձ համար հաճելի է տեսնել այն ընդհանուր գիտակցման սաղմերը, որ արտաքին մարտահրավերների, ազգային անտանգության տեսակետից չի կարող լինել ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն, ոչ իշխանամետ, ոչ ընդդիմադիրամետ մամուլ: Չնայած, անկեղծ ասած, այստեղ դեռ բավական անելիք կա և հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում նշյալ սաղմերն ամբողջական արդյունքներ են տալու: Այլ կերպ, քան հատկապես այս թեմաներում համակարգված ու համախմբված գործունեությունն է, լինել չի կարող: Առանց մասնավորեցնելու, ուղղակի կցանկանայի առանձին լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել այս հարցին: Ի վերջո, նման դեպքերում խնդիրը ոչ թե իշխանություններին, այլ ընդհանրապես մեր երկրին է վերաբերում, իսկ այս պարագայում հատվածականությունն ու մասնատվածությունը մեզ համար մեծ շռայլություն են»:
Փորձագետի համոզմամբ, տեղեկատվական պատերազմներում կարելի է և պետք է կիրառել յուրաքանչյուր միջոց: Ինչ վերաբերում է մեթոդներին, ապա դրանք ընտրվում են ժամանակի հանգվույն, ըստ անհրաժեշտության: «Որքան իմ ուսումնասիրություններն են ցույց տալիս, ապա մենք բավական համաչափ և ժամանակային առումով հստակ և արդյունավետ ենք կիրառում անհրաժեշտ միջոցներն ու մեթոդները` մեկ բացառությամբ. բացառում ենք ապատեղեկատվության և հակաօրինական գործողության որևէ հնարավորություն: Կարծում եմ` նաև այստեղ է հայկական քարոզչամեքենային հիմնական առավելությունը` բացառապես փաստարկվածություն, գրագիտություն, կեղծիքի բացակայություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա