Եվրոպացի փորձագետ. «Պետք է մտածել ԵԱՀԿ կողմից մոնիտորինգ իրականացնող անձանց թիվն ավելացնելու կամ նոր դիտորդների խումբ ստեղծելու
«Ժամանակը» զրուցել է Բելգիայի եվրոպական անվտանգության կենտրոնի վերլուծաբան Ամանդա Փոլի հետ: Հարցին` ինչպես է պատկերացնում խաղաղարար ուժերի տեղակայումը Ղարաբաղում` այն դեպքում, երբ Իրանը հայտարարել է, որ թույլ չի տա իր սահմանների հարակից տարածքում արեւմտյան ուժերի տեղակայում, նա պատասխանել է. «Իրանը պետք է հասկանա, որ տարածաշրջանի կայունությունը նաեւ Իրանի շահերից է բխում: Կարծում եմ` Իրանում ավելի ու ավելի են համոզվում, որ տարածաշրջանում հնարավոր չէ վերջնական խաղաղություն հաստատել` առանց միջազգային խաղաղապահ ներկայության»:
Փոլի դիտարկմամբ` այս փուլում պետք է մտածել ԵԱՀԿ կողմից մոնիտորինգ իրականացնող անձանց թիվն ավելացնելու կամ ԵՄ կողմից նոր դիտորդների խումբ ստեղծելու եւ տեղակայելու մասին. «Բայց դա չի նշանակում, որ բանակցությւոնները պետք է դուրս բերել Մինսկի խմբի շրջանակներից»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա