C -300-ի գործարքը կապ չունի Հայաստանի հետ
«Կապիտալ»-ին տված հարցազրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, խոսելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Բաքու կատարած այցի արդյունքների, մասնավորապես ռուս-ադրբեջանական գազային պայմանագրի վերաբերյալ, որով Մոսկվան պայմանավորվեց չորս անգամ ավելի շատ ադրբեջանական գազ գնել, մասնավորապես նշել է. «Ռուսաստանը որոշեց ավելի շատ վճարել Ադրբեջանին այդ գազի դիմաց, որպեսզի թույլ չտա, որ ադրբեջանական գազը գնա արևմտյան նախագծեր: Երկրորդ ասպեկտը վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին:
Այս գործարքն ուժեղացնում է Ռուսաստանի դիրքը տարածաշրջանում՝ Թուրքիայի հաշվին: Մտնելով նման գործարքի մեջ` Ռուսաստանը հարվածում է Թուրքիային` վերջինիս հեռացնելով Ադրբեջանից: Երրորդ ասպեկտը ուղղակի ազդեցություն ունի Հայաստանի վրա. Ռուսաստանը փորձում է բարձրացնել իր գազի գինը: Այսինքն` երկարաժամկետ առումով եթե Ռուսաստանը գազը արտահանելու է Հայաստան և ԱՊՀ երկրներ, նա դա կանի նույնպիսի բարձր գնով, ինչ գնով արտահանում է Եվրոպա»: …Խոսելով ՌԴ-ի կողմից C-300 համակարգերի՝ Ադրբեջանին հնարավոր վաճառքի մասին` Ռիչարդ Կիրակոսյանը նշել է. « C -300-ի վաճառքի վերաբերյալ այդ գործարքը վերաբերում է Ադրբեջանի՝ Իրանի կողմից հնարավոր հրթիռային հարվածներից պաշտպանվելուն: Այդ պատճառով էլ ամերիկացիները չբողոքեցին այս գործարքի դեմ: Եվ դա նշանակում է, որ իրականում այդ գործարքը կապ չունի Հայաստանի հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա