Լեհաստանում 100-ից ավելի մարդիկ են ձերբակալվել` մանկական պոռնոգրաֆիայի համար
Լեհաստանում մանկական պոռնոգրաֆիայի պահպանման ու համացանցում տարածման մեղադրանքով 102 մարդ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է «Agence France-Presse»-ը` հղում տալով ոստիկանության ներկայացուցչին:
Գործակալության զրուցակցի խոսքով, սեպտեմբերի 7-ին և 8-ին 114 շրջայց է իրականացվել բնակարաններում, աշխատանքային վայրերում և ինտերնետ-սրճարաններում: Նա նաև նշել է, որ ընդհանուր առմամբ, շրջայցի ժամանակ առգրավվել է 133 համակարգիչ, ձեռքի համակարգիչներ, համակարգչի կոշտ սկավառակներ, նաև 3500 կոմպակտ սկավառակներ և DVD-ներ:
Նշենք, որ 2010-ին շրջայցեր էր կազմակերպվել ևս 99 բնակարաններում, տներում և աշխատանքային վայրերում: Իսկ պոռնոգրաֆիայի պահպանման ու տարածման կասկածանքով ձերբակալվել են 120 մարդիկ: Լեհաստանի օրենքի համաձայն, մանկական պոռնոգրաֆիայի տարածման համար հանցագործը պատժվում է մինչև 8 տարի ազատազրկմամբ: