Աբդուլլահ Օջալան. Հիտլերը երիտթուրքերից է սովորել ֆաշիզմը
Քրդերի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ) առաջնորդ, Թուրքիայի Իմրալի կղզում զմահ բանտարկված Աբդուլլա Օջալանը հանդիպել է իր փաստաբանների հետ և կոչ-հայտարարություն հղել թուրքական իշխանություններին: Ըստ թուրքական «Firat» լրատվական կայքի` Օջալանը նշել է, որ քրդերը պետք է դիմակայեն իրենց դեմ ուղղված յուրաքանչյուր հարձակման:
«Քուրդ ժողովրդի անվտանգության երաշխիքն առանց ապահովելու թող ոչ ոք չխոսի խաղաղության և զինաթափվելու մասին: Սեպտեմբերի 13-20 ժամանակահատվածում շատ բաներ կհստակեցվի: Պետությանը և կառավարությանը վերջին անգամ եմ կոչ անում. Հարկ է, որ ընդունեք մեր արդարացի պահանջները: Այլապես մենք կօգտվենք պայքարելու մեր իրավունքից»,- ասել է Օջալանը:
Քրդերի առաջնորդը, դատապարտելով թուրքական իրականությունը, հիշատակություն է արել նաև Հայոց ցեղասպանության մասին: Նա նշել է, որ օսմանցիների ու երիտթուրքերի օրոք իրակնացաված հայկական սպանդն է օրինակ ծառայել նացիստական Գերմանիայի համար:
«Հիտլերը ֆաշիզմը հենց դրանցից սովորեց»,- հայտարարել է Օջալանը: